Մատչելիության հղումներ

Չինաստանը միանում է Կարս-Թբիլիսի-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նախագծին


«Զաման» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտնել է, որ Չինաստանը եւ Ղազախստանը միացել են Կարս-Թբիլիսի-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նախագծին:

«Երկաթուղու նախագիծը Մետաքսի ճանապարհի ժամանակակից տարբերակն է, այն հնարավորություն կընձեռի Կարսից հասնել Չինաստան կամ Հոնկոնգ՝ Ղազախստանով: Հետագայում երկաթուղին կմիացվի Մարմարա նախագծին (Բոսֆորի նեղուցով), որը թույլ կտա Լոնդոնից երկաթուղով հասնել Չինաստան», - նշել է Յիլդիրիմը:

Նախարարը տեղեկացրել է, թե Թուրքիայի մասնաբաժինը նախագծում 250 միլիոն դոլար է: Շինարարության ավարտից հետո, որը համար կպահանջվի 2 տարի, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղով տարեկան կփոխադրվի շուրջ 20 միլիոն տոննա բեռ:

Հայտարարելով, թե «Հայաստանի հետ հակասությունների պատճառով երկաթուղու նախագիծը տարիներով ձգձգվում էր», Բինալի Յիլդիրիմը կանխատեսել է, թե նախագծի իրագործումը «զգալիորեն կփոխի տարածաշրջանի դեմքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG