Օգոստոսի 27-֊28-֊ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում կմասնակցի «Կասպիական հեռանկարներ 2008» միջազգային խորհրդաժողովին:
Խորհրդաժողովը նվիրված է Եվրամիության եւ Հարավային Կովկասի հարաբերություններին: Ինչպես այսօր հաղորդել է արտգործնախարարության մամլո ծառայությունը, Բլեդում կքննարկվեն Եվրամիության համար Հարավային Կովկասի եւ Կասպյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակության, տնտեսական, ռազմավարական եւ քաղաքական հեռանկարների հարցերը:
«Թրենդ» գործակալության վկայությամբ՝ խորհրդաժողովին կմասնակցեն մի շարք երկրների ավելի քան 180 ներկայացուցիչներ, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: