Մատչելիության հղումներ

«Արդարություն» խմբակցության քարտուղար ընտրվեց Գրիգոր Հարությունյանը


Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը իր այսօրվա նիստում միաձայն խմբակցության քարտուղար ընտրեց Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանին:

Նիստին, բացի ՀԺԿ պատգամավորներից, ներկա էին նաեւ ԱԺՄ-֊ի, ԱԺԴ֊ի, Դեմկուսի, «Ազգային վերածնունդ»֊-ի նախագահներ Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը, ինչպես նաեւ անկուսակցական Թաթուլ Մանասերյանը:

Խմբակցության քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այս ամիս իր հրաժարականն էր ներկայացրել Վիկտոր Դալլաքյանը:

Խմբակցությունն այսօրվա նիստում որոշեց նաեւ հետ կանչել իր «հեղինակային ստորագրությունը» Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծից, պատճառաբանելով, թե ակնհայտ է, որ Ազգային Ժողովը 100 տոկոսով համամասնական ընտրակարգով ձեւավորելու առաջարկը ընդունելի չէ մեծամասնության համար:

«Արդարություն» խմբակցության անունից նախագիծը՝ վերապահումներով ստորագրել էր Գրիգոր Հարությունյանը, որն էլ այսօր ստորագրությունը հետ կանչելու դիմումը՝ ուղղված Ազգային Ժողովի նախագահին, ներկայացրեց քարտուղարություն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG