Այսօր Աշխաբադում սկսվեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Օգուլսապար Մուրադովայի եւ երկու իրավապաշտպանների՝ Աննակուրբան Ամանկլիչեւի եւ Սապարդուրդի Խաջիեւի դատավարությունը:
Մեղադրյալները, ովքեր ձերբակալվել էին հունիսին, ավելի քան երկու ամիս են անցկացրել մեկուսարանում՝ առանց արտաքին աշխարհի հետ որեւէ կերպ հաղորդակցվելու իրավունքի:
Մուրադովային եւ Ամանկլիչեւին ներկայացված մեղադրանքները անհայտ են: Խաջիեւը, որը Բուլղարիայում գործող Թուրքմենստանի հելսինկյան հիմնադրամի նախագահ Թաջիգյուլ Բեգմեդովայի ազգականն է, մեղադրվում է ապօրինաբար զենք պահելու մեջ:
Մուրադովան զրկված է փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունից, ինչը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի գործող նախագահ Ջեֆ Թրիմբլի, Թուրքմենստանի եւ միջազգային օրենքների խախտում է: