Մատչելիության հղումներ

Ամուսնալուծությունների թիվը չի նվազում


Հոգեբաներն ասում են, որ երեխայի համար ծնողների ապահարզանը կարող է հավասար լինել նրանցից մեկի մահվանը: Բայց անգամ սա չի նպասում աշխարհում ամուսնական զույգերի ամուսնալուծությունների թվի նվազմանը:

Հասմիկը պատմում է, որ մի քանի տարի ապրել է ամուսնու հետ հանուն երեխայի: «Ի վերջո բաժանվեցինք: Մեր սխալն էր՝ կարծում եմ, երկուսս էլ շատ երիտասարդ էինք ամուսնության համար»:

Կարինեն հոգեբան է ու ասում է, որ մինչեւ չհրաժարվենք մեր ունեցած շատ տիպիկ հայկական սովորություններից, դժբախտ ամուսնությունների ու չկայացած ընտանիքների թիվը չի նվազելու: Նրա խոսքերով՝ այն, որ հաճախ ծնողները ամուսին կամ կին են ընտրում իրենց զավակի համար, կարող է վատ հետեւանքների հանգեցնել: «Մի օր, երեւի, հայ ծնողները կհասկանան, որ եթե իրենց զավակը ընդամենը 26 տարեկան է՝ ամենեւին էլ չի նշանակում, որ նա, այսպես ասած, «տանն է մնացել»,- ասում է նա:

Երիտասարդներն էլ շատ տարակարծիք են: «Լավ չեն ճանաչում իրար, ամուսնանում են ու չեն կարողանում միասին ապրել»,- ասում են ոմանք: Մի մասն էլ ասում է, որ կարիք չկա այդքան վաղ ամուսնանալու. այդտեղից են սկսվում բոլոր խնդիրները: Փաստորեն շատերը պնդում են, որ վաղ ամուսնությունները երբեք էլ լավ բանի չեն բերում: Ինչպես ասում են՝ ամեն բան իր ժամանակն ունի:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2020 թվականին աշխարհում հարուստ կանանց թիվը կգերազանցի հարուստ տղամարդկանց թվին: Հետազոտողներն ասում են, որ այսօր աշխարհի ամուսնալուծությունների մի մասի պատճառը կանանց տրված հենց այս անկախությունն է: Մեծ Բրիտանիայում, օրինակ, ամուսնալուծվողների թիվը 2004-ին աճեց 0.2 տոկոսով: Հետազոտողների խոսքերով՝ այս թիվը դեռ կարող է աճել տարեկան 1 տոկոսով, եթե ամեն տարի պետությունը բարձրացնի կանանց աշխատավարձը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG