Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց, որ օգոստոսի վերջին, ինչպես եւ նախատեսված էր, սկսվելու է խորհրդային տարիներին «Խնայբանկ»-ում ավանդադրված գումարների փոխհատուցման գործընթացը, ըստ նախապես հաստատված կարգի:
Արդեն իսկ նախարարության կայքէջում զետեղված է հաշվառված 62 հազար նպաստառու ավանդատուների ցուցակը: Ընդհանուր առմամբ, շահառուները ներկայացրել են 138 հազար ավանդային գրքույկ: Սակայն Աստղիկ Մինասյանը շեշտեց նաեւ, որ անսպասելիորեն մեծ թիվ են կազմում փաստական խեղաթյուրումներն ու տվյալների անճշտությունները:
Կուտակված տեղեկատվությունը համապատասխանեցվել է երեք աղբյուրով՝ քաղաքացիների ներկայացրած տվյալները՝ ըստ իրենց ավանդային գրքույկների, «Հայխնայբանկ»-ի արխիվները, 2001 թվականին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պատվերով կատարված գույքագրումը՝ նույնպես «Հայխնայբանկ»-ի բազայի վրա: Այժմ, երբ աշխատանքի հիմնական մասը կատարված է, պարզվել է, որ հազարների է հասնում երեք աղբյուրներում չհամընկնող տվյալների թիվը: Այդպիսի դեպքերը ճանաչվում են վիճահարույց:
«Համեմատության արդյունքում եթե կա հաշվի համարը, կան տվյալ քաղաքացու տվյալները, եւ դրանք համընկնում են, ապա ամբողջ գումարը ենթակա է փոխհատուցման: Եթե կան տարբերություններ, ապա ընտրվում է նվազագույնը, եւ հաշվի համարի վրա եղած գումարի տարբերությունը՝ որպես վիճահարույց, գնալու է հետագա ճշգրտման»,- նշեց Աստղիկ Մինասյանը:
Խնդրով զբաղվող կառույցներն այս պահին հիշյալ տարբերությունները բացատրել չեն կարողանում: Աստղիկ Մինասյանը հնարավոր համարեց տեխնիկական սխալները, սակայն չբացառեց նաեւ, որ դրանք կարող են լինել միտումնավոր:
Նա վստահեցրեց, որ օգոստոսի վերջերին վճարումները նրանց համար, ում տվյալները հստակ են, սկսվելու են:
Այս տարվա բյուջեում ավանդների փոխհատուցման համար նախատեսված է 1 միլիարդ դրամ:
Շաքե Ավոյան