Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ Երուսաղեմում կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, թե Իսրայելը կողջունի Թուրքիայի ավանդը Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման գործում:
«Զաման» թերթի փոխանցմամբ, Իսրայելի վարչապետը հայտնել է, թե բանակցությունների ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում Թուրքիայի զինված ուժերի տեղակայումը Լիբանանի հարավում:
«Թուրքիան կարեւոր դեր է խաղում Մերձավոր Արեւելքում: Իսրայելը հուսով է, որ Թուրքիան կարող է կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում», - նշել է Էհուդ Օլմերտը:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Էհուդ Օլմերտը նշել է, թե ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կորիզը պետք է կազմեն իտալացի եւ թուրք խաղաղապահները: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի կազմում պետք է լինեն միայն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունների ներկայացուցիչները: Փաստորեն, Օլմերտը բացառել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում Ինդոնեզիայի, Մալայզիայի եւ Բանգլադեշի մասնակցությունը: