Թուրքիայում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 17 իրանցի է զոհվել: Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ էին:
«Անադոլու» գործակալության վկայությամբ՝ եւս 25 իրանցի, որոնք երթեւեկում էին նույն ավտոբուսով, վիրավորվել են: Ավտովթարը տեղի է ունեցել Թուրքիայի արեւելքում գտնվող Վան նահանգում՝ Իրանի սահմանի մոտ:
Ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի: