Մատչելիության հղումներ

Ավտոբուսի վթարի արդյունքում Թուրքիայում զոհվել է 5 վրաստանցի


Առնվազն 5 մարդ մահացել եւ 32-ը վիրավորվել են Թուրքիայում այսօր տեղի ունեցած ավտոբուսի վթարի արդյունքում:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան Սամսուն քաղաքի մոտակայքում անդունդն է գլորվել Ստամբուլ-Թբիլիսի ավտոբուսը, որով տուն էին վերադառնում վրաստանցի զբոսաշրջիկները:

Վրաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե ականատեսների վկայությամբ, վարորդը քնել է ղեկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG