Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Սոչիում կմասնակցի ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթնաժողովին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր մեկնում է Սոչի, որտեղ մասնակցելու է ԵՎՐԱԶԵՍ֊-ի գագաթնաժողովին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-֊ում ունի դիտորդի կարգավիճակ:

Լավատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ Սոչիում կկայանա Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների առանձին հանդիպում: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը երկուշաբթի օրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Սոչիում «կանցկացնի մի շարք միջազգային միջոցառումներ եւ աշխատանքային հանդիպումներ»: Գրոմովը չի մանրամասնել, թե ում հետ է հանդիպելու Ռուսաստանի նախագահը:

ԵՎՐԱԶԵՍ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան հայտնել է, որ գագաթնաժողովում քննարկվելիք հիմնական թեման Մաքսային միության ստեղծման հարցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG