Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վարչապետը մեկնում է Վրաստան


Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր մեկնում է Վրաստան՝ մասնակցելու օգոսոսի 16-ից 17-ը Բաթումիում կայանալիք վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը «Թրենդ»-ին հայտնել է, թե նիստի ընթացքում քննարկվելու են առեւտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր: Բացի այդ, ակնկալվում է Վրաստանի պետական պարտքի վերաձեւակերպման մասին համաձայնագրի ստորագրումը:

Բաթումիում նախատեսվում է նաեւ վրաց-ադրբեջանական բիզնես-համաժողովի անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG