Մատչելիության հղումներ

Բեյրութցիները տեղափոխվում են հայկական թաղամաս


Այսօր առավոտյան Իսրայելը վերսկսել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը:

Այն բանից հետո, երբ իսրայելցիները թռուցիկներով հորդորել էին բնակիչներին լքել հարավային արվարձանները, բեյրութցիները տեղափոխվում են հայկական թաղամաս՝ Բուրջ Համուդ:

«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում է, որ «հարյուրավոր ընտանիքներ լքում են «Հզբոլահ»-ի հենակետ համարվոր շրջանները եւ ավտոմեքենաներով կամ պետության տրամադրած ավտոբուսներով տեղափոխվում Բեյրութի հյուսիս, որտեղ գտնվում է Բուրջ Համուդ հայկական թաղամասը»:

Հայկական թաղամասից շատերն այնուհետեւ ուղեւորվում են կրկին հյուսիս՝ դեպի առափնյա բնակավայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG