Մատչելիության հղումներ

Շատ են արդյո՞ք «խմող» երիտասարդները


40 տոկոս սպիրտ ու 60 տոկոս ջուր պարունակող հեղուկն այնուհետ դարձավ տարբեր ուրախ ու տխուր առիթների անբաժան մասը: Մարդիկ բոլոր ժամանակներում էլ օգտագործել են ալկոհոլ՝ հատկապես գինի: Այսօր կան բազմաթիվ տեսակի ալկոհոլային խմիչքներ, ալկոհոլի արտադրությամբ զբաղվող հազարավոր ընկերություններ: Սակայն կան նաեւ միլիոնավոր մարդիկ, ովքեր կախում ունեն ալկոհոլից:

Տարեկան աշխարհում հազարավոր երիտասարդներ, հայտնի մարդիկ ու անգամ հոլիվուդյան այնպիսի մշտավառ աստղեր, ինչպիսին Ռոբին Ուիլյամսն է կամ Մել Գիբսոնը, կանգնում են այս խնդրի առջեւ: Ռուսաստանն այս հարցում առաջատար դիրքեր է գրավում:

Հայաստանում 2004 թվականի տվյալներով՝ ալկոհոլային փսիխոզով 100 հազար մարդու հաշվով տառապել է 1,7 տոկոսը: Նրանց գերակշռող մասը եղել է 40-ից բարձր:

Երեւանյան խանութներից մեկի ալկոհոլի բաժնի աշխատողն ասում է, որ երիտասարդները բավական հաճախ են գնումներ կատարում իրենց բաժնից: Տղաները հատկապես սիրում են գարեջուր, իսկ աղջիկները հաճախ լիկյոր են գնում:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG