Մատչելիության հղումներ

Հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության շուրջ կրքերը շիկացած են


Նրանցից մեկը փորձում էր շենքի դռներից ներս մտնել եւ բացատրություն պահանջել առարկայական հանձնաժողովի նախագահ Ռիտա Սաղաթելյանից՝ դիմորդներին հոգեբանական ճնշման ենթարկելու եւ իր խոսքերով` մանկավարժին ոչ վայել կեցվածքի համար:

Նրա վկայությամբ, տիկին Սաղաթելյանը քննության ժամանակ պատուհանին մոտեցած մի դիմորդի ծաղրելով ասել էր` «Կարծում էի, քեզ ուզում ես դուրս նետել», ինչը լուրջ հոգեբանական խնդիրներ էր առաջացրել պատանու մոտ: Նման բազմաթիվ փաստեր էին վկայակոչում նաեւ մյուսները, եւ առավել զայրացած էին ոչ այնքան ցածր գնահատումից, որքան բարոյահոգեբանական մթնոլորտից :

«Քննում էին ու երեխաների վրա ծիծաղում»,- վկայեց քննությունից դուրս եկած դիմորդը,- «Բարոյահոգեբանական մթնոլորտը հենց այդ քմծիծաղն է: Դիմորդի պատասխանը չեն ասում `ճի՞շտ է, թե՞ սխալ: Արհամարհական քմծիծաղ են տալիս»:

Դիմորդներն ու մասնագետները նման կեցվածքը պատահական չէին համարում, գտնելով, որ դա հոգեբանական ճնշման ենթարկելու ձեւ է: Նրանք պատահական չէին համարում նաեւ հանձնաժողովի նախագա հի արդեն սովորական դարձած այն ելույթներն ու հայտարարությունները, թե «դիմորդներն անգրագետ են, քիչ են կարդում, գրականութունից գաղափար չունեն»: Մասնագետները համոզված էին, որ հանձնաժողովի համար նման փաստերն ընդամենը «շիրմա» են եւ հանրության ուշադրությունը շեղելու ձեւ:

«Մեկի պատասխանը լսել ենք. ենթակայական դերբայը ենթադրական եղանակից չէր տարբերում, երկու րոպեում պատասխանեց ու 20 ստացած դուրս եկավ»,- վկայեց կիրակի օրը քննությանը մասնակցած մի դիմորդ:

Ռիտա Սաղաթելյանը «ցինիզմ» որակեց հանձնաժողովի դեմ նման ելույթները: «20 ստացել են նրանք, ովքեր, իրոք, արժանի էին: Այս ամենը ես համարում եմ ցինիզմ, սեփական տգիտությունը քողարկելու միջոց, ինչի նպատակն է՝ պարզապես ցեխ շպրտել հանձնաժողովի հասցեին: Մեր կոնտինգենտն այն չէ, որ փող աշխատենք նրանց հաշվին: Մեզ չարքաշ մարդիկ են դիմում, նույնիսկ կոլեգաներն այս տարի չեն դիմել, նրանց երեխաներն էլ ուրիշ՝ ավելի լավ տեղեր են ընդունվում»:

Ռիտա Սաղաթելյանը համոզված էր, որ իր գլխավորած հանձնաժողովի կազմում բոլորը պրոֆեսիոնալներ, լավ մանկավարժներ են եւ մեծ հեղինակություն են վայելում բուհական շրջանակներում, ուստի բարոյահոգեբանական վատ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG