Մատչելիության հղումներ

Երեք ու մի գիշեր՝ բաց երկնքի տակ


«Սա ոչ փառատոն է, ոչ էլ ուղղակի ցուցադրություն, սա մի ակցիա է, մի գործողություն, նման է քնից արթնացած մարդու հորանջի կամ աքաղաղի առավոտյան կանչի: Մենք ուզում ենք ասել, որ մենք՝ լուսանկարիչներս, արթնացել ենք, կանք: 40 տարի անց Հայաստանը վերջապես ունեցավ հայ լուսանկարիչներին համախմբող մի օղակ, որը պետք է գործի եւ աշխատի»,- ասում է փառատոնի կազմակերպիչ, նորաստեղծ «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» նախագահ Սերգեյ Հակոբյանը:

Ցուցահանդես-ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 40 հայ լուսանկարիչ՝ 400-ից ավելի աշխատանքներով, սակայն նախնական, ոչ խիստ ընտրության արդյունքում ցուցադրվել է 150 լուսանկար:

«Ցուցահանդեսի մասնակիցների մոտ 70 տոկոսը տարիքով երիտասարդ, բայց փորձով ու պրոֆեսիոնալիզմով տարեցներին չզիջող լուսանկարիչներ են, ովքեր հայ լուսանկարչության ոչ միայն ներկան են, այլեւ ապագան: Հայաստանում առողջ հող կա լուսանկարչության զարգացման համար»,- համոզված է Սերգեյ Հակոբյանը:

Մոսկովյան պուրակում՝ բաց երկնքի տակ, լուսանկարները կգիշերեն եւս 3 օր. ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում դրանցից 60-ը կայցելեն նաեւ Հայաստանի մարզկենտրոններ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG