«Ալֆափլաս քոնսալթինգ» ընկերության կողմից Կենտրոնական բանկի հարցաթերթիկներով կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում դրսից դրամական օգնություն՝ արտասահմանում ապրող բարեկամների եւ սեզոնային աշխատողների կողմից, հիմնականում հասնում է միջին խավի բնակչությանը: Տնային տնտեսությունների 37 տոկոսն օգտվում է նման օգնություններից: Դրանում չնչին տեղ են զբաղեցնում ծայրահեղ աղքատները, եւ բավականին քիչ տեղ են գրավում աղքատները:
Միաժամանակ, Կենտրոնական բանկի արտաքին վիճակագրության բաժնի պետ Կարինե Կարապետյանի խոսքերով, հարցման արդյունքներով պարզվել է, որ ընթացիկ սպառման ծախսերին տրամադրվում է ստացված փոխանցումների 76 տոկոսը, խնայողությունների տեսակարար կշիռը 1,1 տոկոս է: «Կարող ենք ասել, որ այսօր դրամական փոխանցումների գերակշիռ մասը ստացվում է ընթացիկ կարիքների բավարարման համար»,- նշեց Կարինե Կարապետյանը:
Ըստ հարցման արդյունքների, անցյալ տարվա ընթացքում այդ օգնությունները կազմել են 940 միլիոն դոլար, եւ դա ստացել է բնակչության 37 տոկոսը:
Կարինե Կարապետյանը կանխատեսեց, որ մինչեւ այս տարվա վերջ մասնավոր տրասֆերտների գումարը կարող է կազմել 1 միլիարդ 100 միլիոն դրամ:
Դրամական փոխանցումների մոտ 31 տոկոսն ստացվում է սեզոնային աշխատողների, 69 տոկոսը՝ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների կողմից, ընդ որում, փոխանցումների միայն 6 տոկոսն է ստացվում արտերկրում 15 տարուց ավելի բնակվող բարեկամների կողմից:
Մոսկվաբնակ 2 հազար հայերի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք Հայաստան են ուղարկում իրենց եկամուտների 27 տոկոսը: Հարցման մասնակիցների 28 տոկոսը նշել է, որ ոչ մի պայմանով Հայաստանում չէր աշխատի, 44 տոկոսը՝ որ կաշխատեր Հայաստանում 300-ից մինչեւ 1000 դոլար աշխատավարձ ստանալու դեպքում:
Հարցումը չի ընդգրկել Հայաստան մտնող բոլոր ֆինանսական միջոցները, ինչպես, օրինակ, անշարժ գույքի շուկա հոսող ոչ ռեզիդենտների ֆինանսական միջոցները, այլ նպատակներով բերվող կանխիկ արտարժութային հոսքերը, որոնք եւս մեծացնում են տնտեսության արտարժութային միջոցների առաջարկը եւ դառնում դոլարի փոխարժեքի անկման պատճառ: Դրանց գնահատականը ներկայացնելու նպատակով եւս Կենտրոնական բանկը աշխատանքներ է տանում:
Շաքե Ավոյան