Մատչելիության հղումներ

Դաժան սպանություն Երեւանում


Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը, այսօր առավոտյան հայտնաբերվել է Երեւանի կենտրոնում գտնվող Merci բիժուտերիայի խանութի տնօրեն Արմեն Գրիգորյանի դիակը՝ գանգի թաղի ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներով:

Դիակը հայտնաբերվել է վերջինիս բնակարանում, մահճակալի վրա, ձեռքերն ու ոտքերը կապած: Ստացած մարմնական վնասվածքներից Արմեն Գրիգորյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG