Մատչելիության հղումներ

Չեխ կամավորական Լենկային զարմացրել են հայ աղջիկների բարձրակրունկ կոշիկները


Կամավորական աշխատանքներին մասնակցում էր նաեւ Լենկան, որը ժամանել է Չեխիայից: 21-֊ամյա ուսանողուհու խոսքերով՝ Հայաստանը նրան շատ է հետաքրքրել: «Ես նկատեցի, որ շատ հայտնի նկարիչներ, երգիչներ եւ դերասաններ ազգությամբ հայ են, եւ երբ ընթերցում էի մի գիրք Վիլյամ Սարոյանի մասին եւ կարդացի, որ նա հայ է, հասկացա, որ ձեր երկիրը պետք է, որ բավական հետաքրքիր լինի, ուստի որոշեցի այստեղ գալ»,- ասում է ուսանողուհին:

Ինչ վերաբերում է Երեւանից ստացած տպավորություններին, ապա Լենկայի խոսքերով՝ ամենատարօրինակ երեւույթը, որ այստեղ հայտաբերել է՝ հայ օրիորդների բարձրակրունկ կոշիկներն էին: «Զարմանում եմ, թե հայ աղջիկները ինչպե՞ս են կարողանում այդքան երկար ժամանակ բարձր կրունկներով քայլել, այստեղ բոլորը շատ լավ են հագնվում, եւ նույնիսկ երբ նրանք գնում են, ասենք, խանութ, թվում է, թե պատրաստվում են այցելել թատրոն, թանգարան կամ դիսկոտեկ: Դրանից ես հաճախ ամաչում եմ, քանի որ ինձ հետ չեմ բերել որեւէ գեղեցիկ հագուստ»,- ավելացնում է արտասահմանցի կամավորը:

Լենկան եւ Եվրոպական երկրներից ժամանած շուրջ 20 կամավորներ 3 շաբաթ անցկացրել են Սպիտակում: Օրական շուրջ 6 ժամ նրանք աշխատում էին երեխաների հետ: Հայաստանցի եւ արտասահմանցի կամավորներից բաղկացած խմբերը Սպիտակի երեխաներին մարզում էին, սովորեցնում անգլերեն, նկաչություն եւ թատերական արվեստ:

Այժմ Լենկան պատրաստվում է գնալ Լեռնային Ղարաբաղ եւ մնալու է այնտեղ 5 օր, այնուհետեւ վերադառնալու է Չեխիա: Նա ասում է, որ շատ բան ունի հիշելու Հայաստանում անցկացրած արձակուրդներից:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG