Խոշոր ինտերնետ-պրովայդեր ընկերությունների հավաստմամբ, այս պահին, մինչ վնասված է Հայաստանը աշխարհին կապող հիմնական ստորջրյա մալուխը, որն անցնում է Վրաստանի տարածքով, ժամանակավոր կապը մասամբ վերականգնվել է դարձյալ Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա գնացող կապուղու միջոցով, եւ այժմ Հայաստանը, փաստորեն, օգտվում է թուրքական TTNet ընկերության միջոցով եվրոպական Telia ընկերության տրամադրած կապից:
«Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղիյանի հաշվարկով, 2005-2006 թվականներին կապը Հայաստանում ընդհատվել է մոտ 20 անգամ, եւ այս ընթացքում «ԱրմենՏել»-ը քայլեր չի ձեռնարկել այլընտրանքային մշտական կապուղի ունենալու համար: Մինչդեռ ստեղծված իրավիճակը ոչ միայն վնասում է այս ոլորտում գործող հարյուրավոր ընկերությունների, այլեւ լուրջ հարվածի տակ է դնում Հայաստանի ռազմավարական ծրագրերը, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատար դառնալու հեռանկարը:
Սաղիյանի խոսքերով, դժվար է պատկերացնել, որ «մի երկիր, ուր հռչակված է տեղեկատվական տեխնոլոգիաների գերակայությունը, մի քանի օր ինտերնետ չունենա»:
Շաբաթ օրը վնասվել էր Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ամբողջ Հայաստանը զրկվել էր ինտերնետային կապից, որն այնուհետեւ մասամբ վերականգնվել է:
Միաժամանակ, ինչպես հավաստիացրեց «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը, այսօր ինտերնետային կապը 100 տոկոսով վերականգնվել է: « Մեր կապը հաստատված է Հունաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ»,- նշեց նա:
Հայաստանում ինտերնետ մատակարարող խոշոր ընկերություններում, սակայն, վստահ են, որ սա ժամանակավոր լուծում է, քանի որ ամբողջ երկրի կապն արդեն որերորդ տարին կախված է հիմնականում ընդամենը մեկ մալուխից:
Աննա Սաղաբալյան