Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում քննարկվելու է Մերձավոր Արեւելքի ճգնաժամը


Այսօր ՄԱԿ-ում կհանդիպեն Մերձավոր Արեւելքում ճգնաժամի կարգավորմամբ շահագրգռված եւ հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու ցանկություն ունեցող երկների ներկայացուցիչները: Հանդիպումից օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կոչ էր արել Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին ու վետոյի իրավունք ունեցող երկրներին՝ մի կողմ դնել տարաձայնություններն ու աշխատել հակամարտության անհապաղ կարգավորման ուղղությամբ:

Գերտերությունները, սակայն, շարունակում են միմյանցից էականորեն տարբերվող դիրքորոշումներ որդեգրել: Ֆրանսիան, մասնավորապես, ի տարբերություն Միացյալ Նահանգների, շարունակում է պնդել, որ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն տարածաշրջանում հրադադար հաստատելուց հետո: Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարեց, թե պաշտոնական Փարիզը վաղաժամ է համարում այսօրվա հանդիպումը:

Մյուս կողմից, խնդրի շուրջ բանակցելու նպատակով այսօր Մալայզիայում արտակարգ հանդիպում են հրավիրել Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն հայտարարել է, թե Մալազիա է մեկնում հակամարտության գոտում մահմեդական երկրներից խաղաղապահներ տեղակայելու առաջարկությամբ: Այդ ուժերը, ըստ Թուրքիայի վարչապետի, կարող են էական ներդրում ունենալ եւ նպաստել վտանգավոր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG