Մատչելիության հղումներ

Արդյո՞ք գովազդի ազդեցությունը վնասակար է


Գովազդային գործակալությունները տեղեկացնում են, որ ամեն օր ցանկացած մարդ ստանում է 50-ից 70 հազար գովազդային ազդանշան: Հոգեբաններն էլ, իրենց հերթին, պնդում են, որ շատ հաճախ գովազդները վատ ազդեցություն են ունենում մարդկանց՝ հատկապես երեխաների վրա:

8-֊ամյա Ադրինեի մայրիկը միանշանակ համաձայն է սրա հետ: Ըստ նրա՝ գովազդը բթացնում է երեխաներին: «Ոչ մի բանաստեղծություն այդքան հաճույքով անգիր չեն սովորում, որքան գովազդի երգերն են սովորում»,- ասում է նա: Ադրինեն, իրոք, շատ է սիրում գովազդը: Երբեմն էլ իր փոքրիկ քույրիկի հետ է ձայնակցում «Յոյո»-֊ի եւ եգիպտացորենի «համեղ» ձողիկները գովազդող հերոսների երգերին: «Երբեք չեմ փոխում ալիքը, երբ գովազդ է»,- ասում է նա:

«Այսօր մենք ստիպված ենք լսել եվ դիտել բավական ցածր որակի գովազդ, քանի որ Հայաստանում չեն պատրաստվում իսկական գովազդի մասնագետներ»,- ասում է «Ֆոկուս մեդիա» գովազդային գործակալության տնօրեն Արթուր Ազարյանը: Նա նաեւ նշում է, որ սա շատ մեծ բացթողում է, քանի որ բիզնեսում հաջողության կարեւոր գրավականներից մեկը գովազդն է: «Չնայած առաջխաղացում տարեց տարի նկատվում է, անելու դեռ շատ բան կա»,- նշում է նա:

Շվեյցարիայում արգելել են մանկական գովազդը, իսկ Անգլիայում, ընդհակառակը, այն խրախուսվում է, Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում արգելվում է ալկոհոլի եւ ծխախոտի գովազդը ցերեկային ժամերին:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG