Մատչելիության հղումներ

Վարդան Բոստանջյան. «Գագիկ Ծառուկյանը խարիզմատիկ անձնավորություն է»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ներգրավված մարդիկ իրենց էությամբ երկիր կառուցողներ են, վաստակ ունեցողներ են եւ կրիմինալ երեւույթների հետ գործ չունեցող անձինք են»,֊ - գտնում է տնտեսագիտության պրոֆեսոր, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին հանրապետական Վարդան Բոստանջյանը, որն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան»-֊ին:

Մարդկանց զանգվածային հոսքը կուսակցություն նա բացատրեց նրանով, որ «ի դեմս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հասարակությունը տեսնում է մի անձնավորության, որն իր գործունեությամբ պարզապես բարի գործեր է անում՝ լայն շրջանակներում, լայն հասարակության համար»:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի քաղաքական գործունեությանը, Բոստանջյանը հավատացրեց, որ «հասարակությունն ընդհանուր առմամբ այնքան հուզված չէ քաղաքական վայրիվերումների, անցուդարձերի կապակցությամբ, փնտրում է իր կենսագործունեության համար նորմալ պայմաններ»:

Նշանակո՞ւմ է արդյոք վերը նշվածը, որ Ծառուկյանը խարիզմատիկ կերպար է. - այս հարցին Բոստանջյանը պատասխանեց. «Այո, խարիզմատիկ անձնավորություն է»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG