Մատչելիության հղումներ

Ինտելեկտուալ զարգացման մակարդակով Հայաստանը 58-֊րդն է աշխարհում


Համաշխարհային բանկի կազմած ինտելեկտուալ զարգացման ցուցակում Հայաստանը 58-֊րդն է աշխարհի 128 երկրների թվում:

Երկրների ինտելեկտուալ զարգացման ինդեքսը որոշելիս հաշվի են առնված տնտեսական ցուցանիշները, բնակչության գրագիտության մակարդակը, հեռախոսների, համակարգիչների եւ գիտական հրապարակումների թիվը, այլ գործոններ:

Հայաստանի միջին ինդեքսը կազմում է 5,16 այն դեպքում, երբ աշխարհի միջինը 5,91 է:

Իր ցուցանիշով Հայաստանը զիջում է հարեւան Վրաստանին, որը 55֊-րդ տեղում է, սակայն առաջ է անցնում մյուս հարեւաններից՝ Թուրքիայից եւ Իրանից, որոնք համապատասխանաբար 65-֊րդ եւ 84֊-րդ տեղերում են: Ադրբեջանը ցուցակում ընդգրկված չէ:

ԱՊՀ երկրներից առաջատարը Ռուսաստանն է, որ զբաղեցնում է 34֊-րդ տեղը:

Ցուցակը գլխավորում են Սկանդինավյան երկրները՝ Շվեդիան, Դանիան եւ Ֆինլանդիան: ԱՄՆ֊-ը 8֊-րդ տեղում է:

Զեկույցում բերված են նաեւ Հայաստանի ցուցանիշները՝ գրագիտությունը 99,40 տոկոս, միջնակարգ կրթություն ունի բնակչության 86 տոկոսը, բարձրագույն կրթություն՝ 28 տոկոսը:

Յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է հասնում 257 հեռախոս եւ 65 համակարգիչ: Յուրաքանչյուր 10 հազար հայաստանցիներից ինտերնետից օգտվում է 491֊-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG