Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրապարակել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը


«Ռոսիյսկայա գազետա» թերթն այսօր հրապարակել է այն 17 կազմակերպությունների ցուցակը, որոնք Ռուսաստանի իշխանությունների կողմից ահաբեկչական են համարվում:

Ցուցակում տեղ գտած բոլոր կազմակերպությունները մահմեդական են, դրանց թվում են Ալ Ղաիդան եւ Թալիբանը:

Հարցին, թե ինչո՞ւ ցուցակում ընդգրկված չեն «Հըզբոլահ»-֊ը եւ «Համաս»-֊ը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Յուրի Սապունովը պատասխանել է, թե այդ կազմակերպությունները երբեք գործողություններ չեն ծրագրել Ռուսաստանի դեմ:

«Այս ցուցակը ազգային է, դրանում ընդգրկվել են միայն այն կազմակերպությունները, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար»,֊ - ասել է գեներալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG