Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Կոդորի կիրճում գործելու է Աբխազիայի վտարանդի կառավարություն»


«Խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի հետ քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ Կոդորի կիրճում գործելու է Աբխազիայի վտարանդի կառավարությունը», - հեռուստատեսային ելույթում հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահը կարգադրել է անհապաղ սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ նպաստ հատկացնել Կոդորի կիրճի յուրաքանչյուր բնակչին: Սահակաշվիլին նաեւ նշել է, որ «հրահանգել է արդիականացնել Կոդորի կիրճի օդանավակայանը եւ նոր ինքնաթիռներ ձեռք բերել հարեւան երկրներից մեկում»:

«Աբխազիայի իշխանությունները չեն ճանաչի այսպես կոչված վտարանդի կառավարությունը», - հայտարարել է Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան՝ հավելելով. - «Դա մարդկանց ինչ-որ խումբ է, որոնք ժամանակին օկուպացիոն զորքերի հետ փախել են Աբխազիայից: Մենք նրանց հետ երբեք բանակցություններ չենք վարել»:

Ռուսաստանի արտգորնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, թե «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդիրները ուժային ճանապարով լուծելու հնարավորություններ Վրաստանը չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG