Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Հաշվիչ պալատի աուդիտորը հրաժարական է ներկայացրել


Այսօր հրաժարական է ներկայացրել Հաշվիչ պալատի աուդիտոր Վլադիմիր Պանսկովը: Պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ ներքաշված են Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանը եւ պալատի աուդիտորներից մեկի օգնական Արմեն Հովհաննիսյանը:

Այս առթիվ Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հայտարարության մեջ նշվում է, որ Պանսկովի նկատմամբ մեղադրանքներ չեն ներկայացվել, սակայն «գիտակցելով, որ բարոյական պատասխանատվություն է կրում իր ստորադասների համար, Պանսկովը հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Այս տարվա հունիսին կաշառառության մեղադրանքով ձերբակալվել էր Հաշվիչ պալատի աուդիտորի օգնական Արմեն Հովհաննիսյանը, որը Կալմիկիայից ընտրված սենատոր Լեւոն Չախմախչյանի փեսան է: Ռուսաստանի Դաշնության Խորհուրդը վաղաժամկետ դադարեցրել էր Չախմախչյանի լիազորությունները՝ Դատախազության կողմից վերջինիս մեղադրանք ներկայացնելուց հետո:

Ռուսաստանի Գլխավոր դատախազության տվյալներով, նախաքննությունը տեղեկություններ ունի, որ Չախմախչյանը եւ Հովհաննիսյանը 1,5 միլիոն դոլար էին պահանջում ոմն գործարարից՝ Հաշվիչ պալատի ստուգման ակտից բացասական տեղեկությունները հանելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG