Մատչելիության հղումներ

Առաջիկա 20 տարում Ադրբեջանի ՀՆԱ-ն կքառապատկվի


Առաջիկա 20 տարում Ադրբեջանում ակնկալվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան քառակի ավելացում: Եթե 2006 թվականին ՀՆԱ-ն կազմելու է 17 միլիարդ դոլար, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կկազմի 70 միլիարդ:

Ադրբեջանի կառավարությունից «Շարգ» գործակալությանը հայտնել են, որ այս տարի ՀՆԱ-ի աճը կկազմի առնվազն 30 տոկոս, իսկ արդյունաբերական համալիրում՝ շուրջ 40 տոկոս:

Փորձագետների կարծիքով, Ադրբեջանի տնտեսության զգալի աճի պատճառը նավթի եւ գազի արդյունահանման ավելացում է եւ համաշխարհային շուկայում նաթվի գնի զգալի աճը: Առանց նավթի ոլորտի, առաջին կիսամյակում Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմել է 10 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG