Մատչելիության հղումներ

Կալիֆորնիան տուժում է սաստիկ շոգից


Այս օրերին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում աննախադեպ շոգ եղանակ է, ջերմաստիճանը որոշ տեղերում բարձրանում է մինչեւ 46 աստիճան: Շոգ եղանակը առաջ է բերում էլեկտրաէներգիայի մեծ կարիք, քանի որ բնակարաններում եւ հաստատություններում անընդհատ աշխատում են սառեցնող սարքերը:

Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը պետական հաստատություններին հրահանգել է 25 տոկոսով կրճատել օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալը, քանի որ էլեկտրաէներգիայի մեծ ծախսի արդյունքում որոշ քաղաքներ եւ բնակավայրեր ընդհանրապես հոսանքազրկվում են:

Էլեկտրասնուցման հարցերով պատասխանատուները նահանգում հայտարարել են առաջին կարգի արտակարգ իրավիճակ եւ սկսել են ծախսել էներգիա ստանալու պահեստային միջոցները:

Արդեն գրանցվել են մահացության առաջին դեպքերը: Զոհերից մեկը Բեւերլիի առողջապահական կենտրոններից մեկի հիվանդն էր, որը շնչահեղձ է եղել շենքի սառեցման համակարգի հոսանքազրկման պատճառով:

Կիրակի եւ երկուշաբթի օրերին Կալիֆորնիայում հոսանքազրկվել են տասնյակ հազարավոր տներ եւ ձեռնարկություններ:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG