Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր կարծիք է հայտնել, որ ռուսաստանցի խախաղապահները կարող են Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դուրս բերվել մեկ-երկու ամսվա ընթացքում:
«Հնարավոր է, դա տեղի ունենա մեկ կամ երկու ամսվա ընթացքում, սակայն, հավատացնում եմ, չի ձգվի մեկ տարի», - ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Բուրջանաձեն:
Նա նշել է, թե «անլուրջ եւ պոպուլիստական» կլիներ Վրաստանի խորհրդարանի՝ անցած շաբաթ ընդունած որոշման մեջ նշել խաղաղապահների դուրսբերման որոշակի ժամկետներ: «Ժամկետը կախված է գործադիր իշխանության աշխատանքից», - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: