Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը առաջադրվելու է Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահի թեկնածու


Հանրապետական կուսակցության՝ շաբաթ օրը կայանալիք համագումարում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաջադրվելու է կուսակցության խորհրդի նախագահի թեկնածու:

«Կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը խորհրդի նախագահի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկը:

Համագումարի քննարկմանն է ներկայացվելու նաեւ կուսակցության խորհրդի անդամների թիվը ներկայիս 42-֊ից 70֊-ի հասցնելու առաջարկությունը:

Առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր համագումարում չեն քննարկվելու:

Կուսակցության ծրագրում առաջին անգամ ամրագրվելու է, որ Հանրապետականը ազգային պահպանողական կուսակցություն է եւ որ երկրի տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի համաշխարհային փորձի վրա՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները:

Համագումարին մասնակցելու է 700֊-750 պատվիրակ: Այլ կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված չեն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG