«Վերջին 7 օրվա ռմբակոծությունների արդյունքում Լիբանանում զոհված հայերի մասին տեղեկություններ չկան», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:
«Մենք Բեյրութում ունենք համալրված դեսպանատուն, որն առայժմ որեւէ ահազանգ չի ստացել»,֊ - ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Երեկ Հայաստանի կառավարությունում հրապարակված տվյալների համաձայն, ներկայումս Լիբանանում է գտնվում 1200 Հայաստանի քաղաքացի, իսկ հայերի թիվը այդ երկրում կազմում է 120 հազար:
Ըստ այսօր Բեյրութում հրապարակված պաշտոնական տեղեկատվության, վերջին 7 օրվա ընթացքում Լիբանանում զոհվել է 280 մարդ, նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Զոհվածների մեկ երրորդը բեյրութցիներ են: