Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանի խոսնակը արժեվորել է իրանահայերի դերը


Իրանի խորհրդարանի խոսնակ Ղոլամ֊-Ալի Հադադ֊-Ադելը փաստել է, որ իրանահայ գիտնականները եւ փորձագետները կարեւոր դեր են խաղացել Իրանի զարգացման եւ առաջընթացի գործում:

Այս մեկնաբանությունը խոսնակն արել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդել է Իրանի խորհրդարանի մամլո ծառայությունը, Գալուստ Սահակյանը, հիմնվելով Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից ստացած տպավորության վրա, ասել է, որ «հայերը շահեկան դիրքեր ունեն Իրանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG