Մատչելիության հղումներ

Շնորհվեցին Երեւանի մամուլի ակումբի մրցանակները


Երեւանի մամուլի ակումբն իր տասնմեկերորդ տարեդարձի առթիվ այսօր մայրաքաղաքի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում իր ամենամյա մրցանակները շնորհեց Սենիկ Կարապողոսյանին, Հովհաննես Երանյանին, «Երեւան» ամսագրին եւ Նվեր Մնացականյանին («Շանթ» հեռուստաընկերություն):

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Նվեր Մնացականյանին մրցանակ շնորհվեց «հրատապ խնդիրների շուրջ տարբեր տեսակետներ արտահայտելուն նպաստելու համար»:

«Երկիր» թերթի մշակութային մեկնաբան եւ Հանրային հեռուստաընկերության «Զրույցներ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Հովհաննես Երանյանին մրցանակը շնորհվեց «թեմային հավատարիմ մնալու համար»:

«Շողակաթ» հեռուստաընկերության «Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սենիկ Կարապողոսյանին մրցանակ շնորհվեց «ֆուտբոլային կյանքը ներկայացնելու համար»:

Իսկ «Երեւան» ամսագիրը մրցանակի արժանացավ Հայաստանն արտասահմանում լավագույնս ներկայացնելու համար:

Հատուկ խրախուսանքի արժանացավ Աշոտ Գազազյանը՝ «Դոյչե Վելլե»-ի երեւանյան թղթակիցը՝ իր «Արեւի ստվերում» գրքի համար, որում կարողացել է «ժուռնալիստիկան դարձնել գրականություն, գրականությունը՝ ժուռնալիստիկա»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG