Մատչելիության հղումներ

Լրագրողները եւ իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում


«Լրագրողական հանրությունը խորապես մտահոգված է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ուժեղանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումը եւ հաճախանում են սպառնալիքները նրանց հասցեին», - ասված է մի շարք լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները փաստում են, որ «միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել. իր նկատմամբ հաշվեհարդարի նախազգուշացում է ստացել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը, մասնագիտական պարտականությունների կատարման համար հարձակման, ֆիզիկական բռնության եւ թալանի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը»:

«Այն մթնոլորտը, որում մի քանի ամիս հետո կանցնեն խորհրդարանական ընտրությունները, ամբողջովին կախված է ամեն գնով դեպի իշխանություն մղվող խուլիգաններից իր քաղաքացիներին պաշտպանելու եւ ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես՝ մամուլի նկատմամբ հարգանք տածելու պետության պատրաստակամությունից», - համոզված են հայտարարությունը ստորագրած հայաստանյան 8 թերթերի եւ 4 հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG