Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Պաշտպանության նախարարը չպետք է զբաղվի ներքին քաղաքականությամբ»


Ազգային ֊ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը գտնում է, որ պաշտպանության նախարարը չպետք է զբաղվի ներքին քաղաքականությամբ:

«Ես դրան կտրականապես դեմ եմ»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր գործիչը, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

«Ես կընդունեի, եթե նա հիմա հրաժարական տար նախարարի պաշտոնից եւ ասեր, որ մտնում է Հանրապետական կուսակցություն, ազնիվ ընտրությունների արդյունքում մեծամասնություն կազմում խորհրդարանում եւ հետո կրկին դառնում նախարար կամ վարչապետ», -֊ կարծիք հայտնեց Վազգեն Մանուկյանը:

«Երբ ես դարձա պաշտպանության նախարար, սառեցրի իմ գործունեությունը ԱԺՄ֊-ում: Հետո երբ դուրս եկա նախարարությունից, վերականգնվեցի կուսակցությունում»,֊ - փաստեց նախկին նախարարը:

Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար է եղել 1992֊-93 թվականներին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG