Մատչելիության հղումներ

Բեյրութում «հայկական կորուստներ» չկան


Մերձավոր Արեւելքից հինգշաբթի օրը ստացվող տեղեկություններն ավելի շատ ռազմաճակատից հասնող հաղորդագրություններ էին հիշեցնում: Իսրայելն այժմ երկու ուղղություններով է գործողություններ իրականացնում՝ Գազայի հատվածում եւ Լիբանանում: Այս դրամատիկ զարգացումներին հայությունն առանձնահատուկ ուշադրությամբ է հետեւում, քանզի Լիբանանում է գտնվում ամենախոշոր եւ ազդեցիկ գաղթօջախներից մեկը:

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդարյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ Բեյրութի արեւելյան շրջանները, որտեղ հիմնականում բնակվում է լիբանանահայությունը, առայժմ հարձակումների, բարեբախտաբար, չեն ենթարկվել:

«Փառք Աստծո, հայկական կորուստ չկա ո’չ մարդկային եւ ո’չ էլ նյութական առումներով», - հավելեց նա՝ նկատի ունենալով հայկական հաստատությունները, դպրոցները, եկեղեցիները:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստան կմեկնեն լիբանանահայ 200 երեխաները, որոնց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու ծրագրեր ունի ՀՅԴ-ն, Քանդարյանը պատասխանեց, որ դրանից զատ լիբանանահայերի բազմաթիվ այլ այցելություններ էին նախատեսված Հայաստան, որոնք ապահովելու համար արդեն շաբաթական դեպի Հայաստան երկու չվերթ էր հաստատված. - «Բայց հիմա ամեն ինչ անորոշ է, որովհետեւ փաստորեն օդակայանը փակ է, թռիչքները առկախված են ցնոր տնօրինություն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG