Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը վստահ է, որ հայերն ու ադրբեջանցիները «հաշտ ու խաղաղ ապրելու են կողք-կողքի»


«Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակներում Երեւանում գտնվող ադրբեջանցի երիտասարդ լրագրողները, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, միաժամանակ հույս են հայտնում, որ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան հաշտ ու խաղաղ ապրել կողք-կողքի:

«Մենք միշտ ապրել ենք կողք-կողքի, եւ ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ գենետիկորեն անհամատեղելի ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց 28-ամյա ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը: - «Թշնամանք, իհարկե, կա. այնուամենայնիվ, արյուն է թափվել, ինչը հնարավոր չէ շուտ մոռանալ: Բայց որոշ ժամանակ անց դա կմոռացվի, եւ կապրենք, ինչպես առաջ»:

«Ես ուղղակի վստահ եմ՝ այլ տարբերակ չկա», - շարունակեց ադրբեջանցի լրագրողը: - «Մենք հարեւաններ ենք, եւ ո’չ դուք եք հեռանալու Հարավային Կովկասից, ո’չ էլ մենք»:

Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից Հայաստան ժամանած գրողները, հրապակախոսները, լրագրողները եւ քաղաքագետները ընդունել են նաեւ մի արձանագրություն, որում ասված է. - «Մեր անգործությամբ մենք փաստացիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը: Մենք գտնում ենք, որ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը լուրջ ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակի վրա: Շատ կարեւոր է կառուցողական երկխոսության ստեղծումը ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրների միջեւ՝ փորձելով հակամարտությունների կարգավորման ուղիները փնտրել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարթության վրա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG