Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Վրաստանի համար ՆԱՏՕ մտնելու հստակ ճանապարհ պետք է հարթել»


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը կարծիք է հայտնել, որ «Վրաստանի համար ՆԱՏՕ֊-ին անդամակցելու հստակ ճանապարհ պետք է հարթել»՝ միաժամանակ նշելով, որ «Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-֊ին դեռ փաստ չէ»:

Պատասխանելով ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի հարցին, թե ինչպե՞ս կարող է Վրաստանը դառնալ ՆԱՏՕ֊-ի անդամ, երբ երկու չկարգավորված հակամարտություն ունի իր տարածքում, Բուշն ընդգծել է, որ «այդ երկու ներքին հարցերի խաղաղ կարգավորումը համապատասխանում է ողջ աշխարհի շահերին»:

Նա փաստել է, որ «ՆԱՏՕ֊-ի համար շահեկան է իր շարքերն ընդունել այնպիսի երկրների, որոնք հավատարիմ են օրենքի գերակայությանը եւ շուկայական տնտեսությանը, ունեն ժողովրդավարական իշխանություն, թույլ են տալիս հրապարակային այլախոհություն եւ մամուլի ազատություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG