Մատչելիության հղումներ

Բաթումիում բացվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որի գլխավորած պատվիրակությունը այսօր եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Վրաստան՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով, արդեն հանդիպում է ունեցել վրաստանցի իր գործընկեր Զուրաբ Նողաիդելու հետ:

Հանդիպումը կայացել է Բաթումիում Վրաստանի նախագահի նստավայրում: Վարչապետերի հանդիպմանը հետեւել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի բացումը:

Հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի վարչապետը ասաց, որ քննարկվել են տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ բարձրավոլտ երրորդ գծի կառուցման հարցը:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր. աբխազական երկաթուղու վերաբացման հետ կապված կողմերը վերահաստատել են իրենց հետեւողականությունը, սակայն նշել են, որ հարցի լուծման համար «անհրաժեշտ է նաեւ ռուսական կողմի աջակցությունը»:


Հովհաննես Շողիկյան, Բաթումի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG