Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Թուրքիայի նախկին վարչապետի օգտին


Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսօր վճռել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ Նեջտեթդին Էրբաքանը ազատ արտահայտվելու եւ արդարացի դատի իրավունք ուներ:

Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, դատարանը գտել է, որ Էրբաքանի ազատ արտահայտվելու եւ արդարացի դատավարության իրավունքը խախտվել է, երբ 1998 թվականին նա դատապարտվել է «ատելություն սերմանելու» մեղադրանքով:

Մահմեդական հայացքներ քարոզող Էրբաքանը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 1997 թվականը, երբ պաշտոնանկ է արվել բանակային գեներալների նախաձեռնությամբ: Նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG