ՆԱՏՕ-֊ի շաբաթվա շրջանակներում այսօր Բաքվում բացվել են Եվրատլանտյան կենտրոնը եւ ՆԱՏՕ-֊ի ամառային դպրոցը:
Կենտրոնը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, թույլ կտա ադրբեջանցիներին ավելի լավ ծանոթանալ ՆԱՏՕ֊-ին եւ ստանալ դաշինք֊ին վերաբերող ցանկացած տեղեկատվություն: Բացման արարողության ժամանակ ՆԱՏՕ֊-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնեն ասել է, որ կենտրոնը կնպաստի Ադրբեջան֊ - ՆԱՏՕ երկխոսությանը:
ՆԱՏՕ-֊ի ամառային դպրոցում կուսանի այդ կազմակերպության անդամ եւ դրա հետ գործակցող երկրների երիտասարդությունը: