Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Կողմերը ընդունել են, որ ներկա փուլում կարգավիճակի հարցը լուծելն անհնար է»


«Երկու կողմերն էլ ընդունել են, որ ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելն անհնար է: Այս հարցի շուրջ համաձայնության ձեռքբերման համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաններ», - ըստ «Թրենդ»-ի, այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Ազիմովը նշել է, որ նախ պետք է պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղում երկու համայնքների խաղաղ գոյատեւման համար՝ առաջին հերթին ապահովել իրենց տները վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը: Բացի այդ, ըստ դիվանագետի, պետք է դուրս բերվեն ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ նրա շուրջը տեղակայված հայկական զորամիավորումները:

«Բանակցային սեղանին չկա ստորագրելուն պատրաստ «շրջանակային համաձայնագրի» նախագիծ: Մենք առաջին հերթին պետք է պատրաստենք նման փաստաթղթի նախագիծ: Մինչեւ այժմ անցել են ինչ-որ քննարկումներ որոշակի տարրերի շուրջ, փորձեր են եղել դրանք գրավոր շարադրել, բայց դա չի նշանակում, որ մենք դրանք կորցրել ենք», - ասել է Ազիմովը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատասխանատվությունը ընկնելու է կողմերի վրա, փոխարտգործնախարարը ասել է, թե «մինչ այժմ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ ռազմական գործողությունների կոչով հանդես չի եկել»:

«Ադրբեջանը պատերազմի կողմնակից չէ, բայց տարածքային ամբողջականությունը կարող է վերականգնվել ցանկացած ուղիներով», - հայտարարել է, այդուհանդերձ, Արազ Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG