Հուլիսի 1֊-ին Մոսկվայի մետրոյի «Կուզնեցկի մոստ» կայարանում հարձակման են ենթարկվել 4 հայ եւ մեկ ադրբեջանցի, ինչի արդյունքում դանակի հարվածներ են ստացել շինարարներ 20-֊ամյա Վաչե Թոմասյանը եւ 23-֊ամյա Վարազդատ Հակոբյանը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը, Մոսկվայի դատախազությունը պահանջել է մետրոպոլիտենի դատախազությունից գործ հարուցել ազգայնամոլության սերմանման հոդվածով:
Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ հայերի եւ արդբեջանցու վրա հարձակվողները 17-֊18 տարեկան մոտ 15 երիտասարդներ են եղել:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայի իրավապահները այսօր ձերբակալել են Լիպեցկի 24-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է հայ երիտասարդների վրա հարձակում գործելու մեջ: Իրավապահները շարունակում են որոնումները: