Մատչելիության հղումներ

Մոսկվայում ցուցադրվել է «Իշխանության բեռը. Հեյդար Ալիեւ» կինոնկարը


Մոսկվայում Կինոյի տանը ցուցադրված Անդրեյ Կանչալովսկու «Իշխանության բեռը. Հեյդար Ալիեւ» կինոնկարը ռուսաստանյան թերթերից մեկը որակել է «երկժամանակոց գովազդային տեսահոլովակ»:

«Ֆիլմը զարգանում է դասական սխեմայով: Նախ հանդիսատեսին ցույց են տալիս ահավոր թշվառություն, քաղցած ժողովուրդ, մուրացող երեխայի աչքեր՝ խոշոր պլանով», - փոխանցում է «Տրիբունա» թերթը: - «Ու հասկանում ենք, որ կյանքը մինչեւ Հեյդար Ալիեւի գալը, անհնարին ու հրեշավոր էր: Եվ ահա Հեյդար Ալիեւը սկսում է ղեկավարել երկիրը, եւ շարքային քաղաքացիների կյանքը անշեղորեն բարելավվում է»:

Թերթի թղթակիցը եզրափակել է. - «Ժամանակին Անդեյ Սերգեեւիչը Ռուսաստանից մեկնեց Արեւմուտք՝ մեծ կինո նկարահանելու, սակայն առավել հաճախ նաեւ գովազդային տեսահոլովակներ նկարահանեց ու մեծ գումարներ աշխատեց: Այժմ Կանչալովսկին նմանատիպ գովազդային տեսահոլովակ է նկարահանել՝ 2 ժամ տեւողությամբ»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG