Մատչելիության հղումներ

Գեորգի Պետրոսյան. «Բանակցությունները չեն կարող հաջող ելք ունենալ, եթե հաշվի չեն առնվում Ղարաբաղի՝ ազատ ապրելու կամքն ու իրավունքը»


«Բանակցությունները չեն կարող հաջող ելք ունենալ, եթե հաշվի չեն առնվում Ղարաբաղի՝ ազատ ապրելու կամքն ու իրավունքը», - երեկ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում կայացած քննարկումների ժամանակ:

Lեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փաստեց, որ «ղարաբաղցիներն ամեն առավոտ «բարի լույս»-ի փոխարեն մարտաշունչ հայտարարություններ են լսում ադրբեջանական կողմից»:

Ղարաբաղցի պաշտոնյաների գնահատմամբ, Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ անմիջական դիվանագիտական շփումները, ընդհանուր առմամբ, կնպաստեն լարվածության թուլացմանը:

«Դա ցույց կտա Բաքվի՝ Lեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ խաղաղ գոյակցության պատրաստակամությունը՝ անկախ այն բանից, թե հետագայում ինչ միջազգային իրավական կարգավիճակ կունենա Lեռնային Ղարաբաղը: Բացի այդ, կվերականգնվի հակամարտության իրական ձեւաչափը, կչեզոքացվեն Հայաստանին ներկայացվող ագրեսիայի մեղադրանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականության այն միտումները, որոնք ուղղված են Հայաստանի մեկուսացմանը», - համոզված է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG