Մատչելիության հղումներ

«Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ շահարկումներ կան»


«Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 26-ի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ կառուցողական դիրոքորոշման եւս մեկ վկայություն է», - ըստ «Թրենդ»-ի, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ, մասնավորապես, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել են քննարկման փուլում գտնվող փուլային խաղաղ կարգավորման առանձին սկզբունքների ընդհանուր ուրվագծերը, որոնք չի կարելի առանձնացնել առաջարկվող փաստաթղթի ընդհանուր համատեքստից: Դա հիմքեր է ստեղծում թյուրըմբռնման կամ հասկացությունները խառնելու, ինչպես նաեւ շահարկումների համար, որոնք արտացոլվել են Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ», - նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը: - «Կարգավիճակի որոշումը հնարավոր չէ շարունակվող օկուպացիայի եւ էթնիկ զտումների պայմաններում, հետեւաբար ենթադրում է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրում եւ հակամարտության ողջ գոտու ապառազմականացում, ինչը, անվտանգության միջազգային երաշխիքների առկայության դեպքում, պայմաններ կստեղծի մշտական բնակության վայրեր ադրբեջանցի տեղահանված բնակչության վերադարձի համար: Սա ընդունում է նաեւ Հայաստանի ղեկավարությունը»:

«Ադրբեջանական կողմը կրկին հաստատում է իր պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր կարգավիճակը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում եւ Ադրբեջանի գործող Սահմանադրության հիման վրա: Միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա հիմնված նման սահմանադրական մոտեցումը միակ հնարավոր ուղին է՝ կայուն կարգավորման հասնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG