Մատչելիության հղումներ

Դիվանագետների սպանությունից հետո Ռուսաստանը պահանջում է ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ


Ռուսաստանցի 4 դիվանագետների հետ Իրաքում կատարված հաշվեհարդարից հետո Ռուսաստանն այսօր պահանջել է գումարել ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Ալ Քաեդա ահաբեկչական ցանցի հետ կապված մի խումբ պատասխանատվություն է ստանձնել Ռուսաստանի դեսպանատան 4 աշխատակիցների սպանության համար: Դիվանագետները առեւանգվել էին հունիսի սկզբին Բաղդադում: Հինգերորդ աշխատակիցը սպանվել էր առեւանգման ժամանակ:

Առեւանգողները պահանջել էին դուրս բերել ռուսաստանյան զորքերը Չեչնիայից եւ ազատ արձակել ռուսաստանյան կալանավայրերում գտնվող մահմեդականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG