Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխարտգործնախարարը Մոսկվայում կբարձրացնի նաեւ հայերի սպանությունների հարցը


Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, որն այսօր մեկնել է Մոսկվա, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների ընթացքում կբարձրացնի նաեւ հայերի՝ վերջերս Ռուսաստանում հաճախակի դարձած սպանությունների հարցը: Այդ մասին փոխարտգործնախարարը նախօրեին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, Գեղամ Ղարիբջանյանը, որը Մոսկվայում կմնա երեք օր, կմասնակցի նաեւ «Աֆղանստանից թմրանյութերի առաքման ուղիների մասին» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Հունիսի 29-֊ին նա կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG