Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-֊ը մտադիր է Իրանի հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծել


Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է համատեղ ձեռնարկություններ ստեղծել Իրանի պետական ընկերությունների հետ:

«Գազպրոմ»-֊ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերն այսօր Մոսկվայում հանդիպել է Իրանի նավթի փոխնախարար Մոհամադ Հադի Նեջադ֊-Հոսեյնյանի հետ եւ քննարկել գազը ու նավթը արդյունահանելու, տեղափոխելու եւ վաճառելու նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Ռուսաստանը սերտ տնտեսական կապեր ունի Իրանի հետ եւ ատոմակայան է կառուցում Բուշեր նավահանգստում:

Մի քանի ամիս առաջ «Գազպրոմ»֊-ը հայտարարեց, թե գնել է Իրան֊ - Հայաստան գազատարը, սակայն Հայաստանի իշխանությունները պնդում են, թե գազատարը չի մասնավորեցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG