Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը՝ Մարտակերտի պատվավոր քաղաքացի


Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի ազատագրման 13-րդ տարեդարձի կապակցությամբ Մարտակերտի քաղաքապետարանը հունիսի 28-ին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհելու Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Երկրապահ կամավորականների միության լրատվական ծառայությունից:

1993-94 թվականներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադը պաշտպանության նախարարության կարգադրությամբ Հադրութից տեղափոխվել էր Մարտակերտի հատված, որտեղից էլ սկսվել էր շրջանի ազատագրումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG